Կան տեղեր որտեղ մարմինները չկան, բայց մարմինների տեղերը կան, այսինքն՝ մարմինները հակառակորդը տարել է․ անհետ կորածի ծնող
Այսօր ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում անհայտ կորած զինծառայողի ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում և նշում, որ Հայաստանի իշխաություններից աջակցություն չեն ստացել որոնողական աշխատանքների հարցում։
«Ինչ արել են, Արցախի իշխանություններն են արել։ Այստեղից ոչ մեկ չի եկել, չի ասել՝ ինչ է կատարվել, ինչ եք անում»,–ասաց անհայտ կորածներից մեկի հայրը՝ նշելով, որ իրենց պահանջից հետո միայն բանակից մի գնդապետ սկսեց մասնակցել որոնողական աշխատանքներին։
Մեկ այլ ծնող էլ նշեց, որ կառավարությունից ոչ մեկ չի հետաքրքրվել իրենցով։ «Մի հատ հարց տվեք ցանկացած անհայտ կորածի ծնողի, թե կառավարությունից ո՞ր մեկին են զանգել և հետաքրքրվել՝ ի՞նչ վիճակում է և ի՞նչ ինֆորմացիա կա։ Մի քանի անգամ մենք հարց բարձրացրինք, որ կան վիդեոները, կան տեղեր, որտեղ մարմինները չկան, բայց մարմինների տեղերը կան, այսինքն՝ մարմինները հավաքած, հակառակորդի կողմից տարված է»,–ասաց նա։
Ծնողները հայտնեցին, որ 21 մարմնից 8 մարմին արդեն նույնականացվել են, այսինքն՝ 13 հոգին անհայտ կորած են, որից մեկը հրամանատարն է։ Նրանք նշեցին՝ տրամադրված են մնալ, մինչև պատասխան կստանան:




















Экономист оценил последствия возможных изменений семейной ипотеки
В Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка
Лукашенко и Си Цзиньпин провели встречу в Пекине
Астролог рассказала, что важно сделать во время полнолуния 30 июня
«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
В Курской области пообещали приоритетную помощь вернувшимся из плена
Раскрыты детали о пропавших под Красноярском туристах
США и Иран достигли новой договоренности
Европа готовится к самой трудной за 15 лет зиме
Мужчина погиб из-за перевернувшейся лодки на юге Красноярского края