Կալիֆոռնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգը սահմանափակում է իր ակտիվները Թուրքիայում
Սենատորներ Էնթոնի Պորտանտինոն և Սքոթ Վիլկը օգոստոսի 18-ին հայտարարել են Կալիֆոռնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգի (CalPERS) որոշման մասին, որով սահմանափակվում է վերջինիս ներդրումներն ու ակտիվների քանակը։ CalPERS- ը Միացյալ Նահանգներում գործող խոշորագույն պետական կենսաթոշակային համակարգն է և նրա արտաքին ակտիվները կարևոր նշանակություն ունեն օտար պետությունների տնտեսությունների համար:
Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Այս առիթով Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը նկատում է․ «ԱՄՆ-ի քաղաքականությանը համապատասխան, որը մերժում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, CalPERS-ի որոշումը՝ հրաժարվել թուրքական կառավարության ներդրումներից, իր բնույթով համարձակ է և սկզբունքային։ Այս արդյունքի համար մենք երկար ժամանակ ենք աշխատել։ Մենք երախտապարտ ենք սենատոր Էնթոնի Պարանտինոյին այս աշխատանքն առաջնորդելու համար և անհամբերությամբ սպասում ենք նմանատիպ այլ հաջողությունների, որոնցով քանդվում են ժխտողականության պատերը»։
Կալիֆոռնիայի պետական կենսաթոշակային ֆոնդերի կողմից թուրքական ներդրումներից հրաժարվելու գործընթացը սկսվել է ավելի վաղ։ Մասնավորապես CalPERS-ի քայլին նախորդել էր «Ուսուցիչների կենսաթոշակի պետական համակարգի» (CalSTRS) նույնաբնույթ դիրքորոշումը: Դրա մասին 2021 թ․ հունիսի 16-ին հայտարարվեց Գլենդելի Արցախի պողոտայում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։ Հենց դրա ընթացքում էլ սենատոր Պարանտինոն նույն քայլին դիմելու կոչ հղեց CalPers-ին, որն էլ իր հերթին արձագանքեց օգոստոսի 18-ին։
Աղբյուր




















Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
Азербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО
Умерла народная артистка России Екатерина Жемчужная
Mehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран
Подозреваемый в убийстве девочки из Ленобласти связан с криминалом
Упреки Зеленского и разгром ВСУ в ДНР: новости СВО к утру 3 июля
Наступление ВС России на Харьков 4 июля: Лосевка пала, войска окружены
Почему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы лечения
В Венесуэле обновили данные о жертвах землетрясения
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»