Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը բարձրացրել է Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ozgurpolitika.com-ը:
«Անկարայի պատմամշակութային ժառանգության մաս համարվող և 90-ականներին պահպանվող տարածք հայտարարված այս պատմական գերեզմանատան թալանը գանձ որոնողների կողմից խորապես վիրավորում է ոչ միայն Թուրքիայի հայ համայնքին, այլ նաև Անկարայի բնակիչներին և մեր բարեխիղճ քաղաքացիներին՚,-ասել է Փայլանը:
Փայլանը, հղում անելով մամուլում տեղ գտած լուրերին, նշել է, որ վերջին օրերին գանձագողերը բացել են հելլենիստական դարաշրջանին պատկանող մի շարք գերեզմաններ և այնտեղ գտնվող ոսկորները այս ու այն կողմ ցրել:
Այդ ամենից հետո դեպքի վայրում ուսումնասիրություններ իրականացրած ոստիկանները փակել են բացված գերեզմանոցները:
Այս ամենի վերաբերյալ Կարո Փայլանը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:
«Ինչո՞ւ չեք պահպանում Անկարայի Սթանոզի հայկական գերեզմանատունը: Արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են Սթանոզի հայկական գերեզմանատունը թալանի ենթարկած գանձագողերին ձերբակալելու ուղղությամբ: Մշակութային արժեքներին մեծ վնաս հասցնող գանձախույզների գործունեությունը դադարեցնելու հարցում ի՞նչ եք անում: Երկրի տարածքում հայկական բազմաթիվ լքված գերեզմանատները պահպանելու հարցում ի՞նչ եք անում»,-հարցրել է Փայլանը:




















В США пропавшую мать и двоих детей нашли закопанными в лесу
Стало известно о мошеннической схеме с блокировкой iPhone через Telegram
Российские спортсмены с флагом прошли на закрытии Паралимпиады
Силы ПВО за два часа сбили 10 украинских БПЛА над регионами России
Не благородный напиток, а отрава: нарколог раскрыла всю правду о вине
В ДНР пообещали дополнительно наградить Героя России
Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану
Стало известно, кому может грозить уголовная ответственность за VPN
Фигуранта дела о похищении 9-летней девочки нашли мертвым в СИЗО
Сеть Zenden получила с начала года 20 исков от собственников ТЦ