Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը: Մեր պետության ու ժողովրդի համար պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը: Այդ փաստաթուղթը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի անկոտրում կամքի վրա:
Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել ենք հաջողություններ, նաև դժվարություններ ու ձախողումներ: Ու կարևոր է ընդգծել, որ ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է և այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում:
Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և սա պատմական առաքելություն է մեզ համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 31-ամյակի կապակցությամբ»,-ասված է ուղերձում։




















Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
Азербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО
Умерла народная артистка России Екатерина Жемчужная
Mehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран
Подозреваемый в убийстве девочки из Ленобласти связан с криминалом
Упреки Зеленского и разгром ВСУ в ДНР: новости СВО к утру 3 июля
Наступление ВС России на Харьков 4 июля: Лосевка пала, войска окружены
Почему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы лечения
В Венесуэле обновили данные о жертвах землетрясения
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»