«Չի կարելի անտեսել համաշխարհային խաղացողների միջև խորացող հակասությունները». Լավրովը ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները համեմատել է «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները համեմատել է «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի հետ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, նախարարը նման կարծիք է հայտնել Magyar Nemzet հունգարական թերթին տված հարցազրույցում:
Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը ներկա պահին հեռու են առճակատման ցածրագույն կետից, որը դիտվում էր «Կարիբյան ճգնաժամի» ժամանակ 1962 թվականին, երբ կողմերը հայտնվել էին միջուկային պատերազմի շեմին: «Աշխարհում այսօր տիրող ռազմաքաղաքական իրադրությունը և՛ նմանություն ունի «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի հետ, և՛ մեծ սկզբունքային տարբերություններ, սակայն չի կարելի անտեսել հակասությունները հիմնական համաշխարհային խաղացողների միջև, որոնք ցավալիորեն շարունակում են խորանալ»,- ասել է Լավրովը:
Լավրովը հայտարարել է, որ դրա պատճառներից մեկը դարձել է Ռուսաստանի և Չինաստանի զարգացումը զսպելու Միացյալ Նահանգների ցանկությունը: Նրա կարծիքով՝ այդ քաղաքականության մի մասը սպառազինման վերահսկման ոլորտում պայմանավորվածությունների համակարգի միակողմանի ապամոնտաժումն է, ինչպես նաև ԱՄՆ ուժային հնարավարոությունների հարստացումը ռազմական գործողությունների եվրոպական և խաղաղօվկիանոսյան թատրոնում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին հայտնի է դարձել երկրից 24 ռուս դիվանագետի արտաքսելու ԱՄՆ մտադրության մասին, վերջիններիս մուտքի արտոնագրի ժամկետն է սպառվում: ՌԴ դեսպանության աշխատակիցները եռամյա ժամկետի լրանալուն պես պետք է հեռանան երկրից կամ ժամկետի երկարաձգում խնդրեն:




















Внешнюю сторону Садового кольца закроют 16 мая из-за мотофестиваля
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Песков одним словом ответил на вопрос о возможном визите Трампа в Москву
Беру сливки и шоколад — к чаю подаю нежные домашние трюфели «Ромовая баба». Пальчики оближешь
Петуния и бархатцы отдыхают: это чудо цветет яркими ромашками с мая до октября
Мирошник сообщил о преднамеренной атаке ВСУ на машины с красным крестом
В Красноярском крае ввели особый противопожарный режим
Стрельба произошла в школе на Кубани
Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»