Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек
Политика

Աշխարհը մոտենում է վտանգավոր եզրագծին․ բոլոր պետությունների ու ժողովուրդների հորդորը գերտերություններին պետք է լինի՝ մի կողմ դնել աշխարհի նոր բաժանման ծրագրերը․ Վարդան Խաչատրյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը գրում է․ «Խոսելով հայ ազգի համար այօր կարևորագույն խնդրի մասին, պետք է շեշտել, որ դա հասարակության միասնականության վերականգնումն է։ Վերջին ընտրությունները բացահայտեցին հակամարտող ուժերի կողմից մեր հասարակությունը պառակտելու և իրար հակադրելու գործնթաց, որը ստեղծել է տառացիորեն Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի Հանրապետության կենսական շահերին հակասող իրավիճակ։

Փաստենք, որ միատարրության որոշ որակներից ելնելով (էթնիկական, լեզվական, մշակութային և պատմական) կարելի է վերը նշված նպատակը համայն հայության ջանքերով դժվարությամբ, բայց ի կատար ածել։

Լայն առումով դիտարկելիս, վերը նշված նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը, թերևս արդի աշխարհաքաղաքական զարգացումներն են, որոնք ծավալվում են մեր շուրջ և խորը ազդեցություն ունեն՝ ինչպես մեր պետության ներքին կյանքի, այնպես էլ՝ աշխարհասփյուռ հայության վրա։

 

 

Այսօր համընդհանուր քաղաքական լարվածությունը պայմանավորված է գլխավոր քաղաքական ակտորների՝ գերտերություններից (ԱՄՆ, ՉԺՀ, ՌԴ) օրավուր սրվող հակամարտությամբ։ Նշենք, որ  ԱՄՆ-ն և ՉԺՀ-ն տնտեսական և քաղաքական առումով այսօր ունեն համամոլորակային ազդեցություն։

Ծայրահեղ կոշտ հռետորաբանությունը՝ հայտարարված ծրագրային թիրախները ( ս․թ․ Դեկտեմբերի 9-ին, 10-ին ԱՄՆ կոմից հայտարարված ժողովրդավարությունների համաժողովը, որին հրավիրված չեն ՉԺՀ-ն և ՌԴ-ն, բայց որպես առանձին միավոր հրավիրված է Թայվանի Հանրապետությունը) բերում են աշխարհի նոր կոշտ բաժանումների, գործընթացի մասնակիցներն են դառնում տարբեր կողմերից խոշորագույն երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Հնդկաստանը, Ավստրալիան և ուրիշներ։

Այս սրացումը ոչ միայն անհամապատասխանության մեջ է բոլոր երկրի շահերին, այլև վտանգում է մարդ արարածի գոյությունը, որը որպես տեսակ երբևէ այսպիսի սպառնալիքների ներքո չի եղել։

«Քովիդ19» համավարակի նորանոր ալիքները վտանգավոր վիրուսային շտամի անընդհատ մուտացիան պատվաստանյութով հասարակական իմմունիտետի հասնելու խորտակված փորձերը (ինչպես Իսրայելում) խոսում են այն մասին, որ էկզիստենցիալ վտանգի դեմ պայքարը կարող է հաղթական լինել միայն մարդկության ողջ գիտական ներուժի մեկտեղմամբ։

 

Հիշեցնենք, որ այդպիսի համագործակցության բացառիկ օրինակ եղել է ԽՍՀՄ և ԱՄՆ-ի բաց գործակցումը Ճապոնիայում «սուր Էնցեֆալիտի» դեմ պայքարում։ Հավելենք, որ այսօր մարդու գործունեությունը հանգեցրել է համամոլորակային ջերմացման գործընթացի, որը առաջացնում է այպիսի արմատական փոփոխություններ, որոնց դեմ կարելի է գործել միայն մեկտեղված կամքով։

Այսօր, ինչպես ՀՀ-ի, այնպես էլ աշխարհում գոյություն ունեցող բոլոր պետությունների ու ժողովուրդների հորդորը գերտերություններին պետք է լինի հանուն մարդու անվտանգ և արժանապատիվ գոյության ու սերունդների բարօրության՝ մի կողմ դնել աշխարհի նոր բաժանման ծրագրերը»։

Աղբյուր