Ես եւ Հարութը կռվել ենք, լուրջ գժված ա վրես. միայն իմանաք՝ ինչ է խոստովանել Արուսիկ Տիգրանյանը (լուսանկար, տեսանյութ)
Լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանը միշտ ակտիվ է Ինստագրամում: Նա բավական անկեղծ սթորիներ է անում, այդ թվում՝ ներկայացնում իր եւ ամուսնու կյանքը, կենցաղը, ավելին՝ վեճերը:
Արուսիկի հերթական սթորիներից տեղեկանում ենք, որ նա եւ Հարութը վիճել են:
Պատճառը՝ Արուսիկի մեքենա վարելն է, ըստ նրա՝ ինքը դա բավական լավ է անում, սակայն Հարութը համաձայն չէ:
Արուսիկը նշել է հետեւյալը. «Լուրջ գժված ա վրես»:
Հավելենք, որ Արուսիկն իրենց ընտանեկան դրամայի մասին խոսել է իրեն հատուկ հումորային ձեւով:
Հավելենք, որ Արուսիկն ամուսնացել է նախորդ տարի, նրա ամուսինը Հարութ Աբրահամյանն է, ով գործարար է: