Հիմա ԱԺ ամբիոնի մոտ կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության ու ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի, երբ ցանկանա, կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունն ու իրավիճակը: ԱԺ հերթական նիստի ընթացքում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ալիևը զավթեց Արցախի 75 տոկոսը, խաթարեց ՀՀ ամբողջ անվտանգային համակարգը, հայտարարեց, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչն իրենցն է, և ՀՀ իշխանությւոնները խելոք ու սուսուփուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ, և մեր կողմից որևէ արձագանք չկա, և այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչի, որ պայթեցնի ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը»,-հայտարարեց Աննա Մկրտչյանը:
Մկրտչյանի ելույթի ժամանակ աղմուկ սկսվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ անջատել Աննա Մկրտչյանի բարձրախոսը, երբ վերջինս իշխանությնաը կապիտուլյանտ որակումն էր տալիս: Նախազգուշացում ստացավ ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Փաշինյանն էլ չարձագանքեց Մկրտչյանի հարցին՝ նշելով, թե իրեն ուղղված հարց չի հնչել:
Լարված իրավիճակն ԱԺ-ում շարունակվեց, և ԱԺ նախագահը, դիմելով Մկրտչյանին, ասաց. «Մի ստիպեք՝ Ձեզ զրկեմ խոսքի իրավունքից: Դուք հարց չէիք տալիս, Դուք սադրում էիք»,-ասաց նա՝ մեկ նիստի ընթացքում Մկրտչյանին զրկելով խոսքի իրավունքից:
Հաջորդ հարցի իրավունքը «Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանին էր, որը նախ հետաքրքրվեց՝ Փաշինյանն ինչպես է վերաբերվում իր թիմակիցների՝ ընդիմադիրներին ուղղված մեկնաբանություններին: Փաշինյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ բավականին զուսպ են արձագանքում, ես կասեի՝ նույնիսկ մեղմ են արձագանքում»:
Նա չկարողացավ ավարտել ելույթը, քանի որ կրկին լարված իրավիճակ սկսվեց, և Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչկյանին մինչև օրվա ավարտը հեռացրեց դահլիճից, այնուհետև կանչեց անվտանգության աշխատակիցենրին՝ Աննա Մկրտչյանին դուրս ուղեկցելու համար: Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Принесет ли президент извинения? «Паст»
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»
«У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана Сагабаляна