Ես ասում եմ Գորիս-Կապան ճանապարհը փակ է, Փաշինյանը ասում է՝ գրունտային ճանապարհ կա. Արթուր Վանեցյան
Զավեշտալի է, երբ ադրբեջանական տեղանուններ նշելու արդարացումը Փաշինյանի թիմակիցները բացատրում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյանը այդ տեղանունները նշել է, որպեսզի ընդգծի՝ ադրբեջանական զինուժը չի մտել հայկական տարածք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Որևէ մեկը կարող էր պատկերացնել, որ մի օր ՀՀ միջպետական ճանապարհը փակվելու է ադրբեջանցիների կողմից ու որևէ արձագանք իշխանությունների կողմից, բացի խաղաղություն աղերսելուց, չի լինելու: Ես դեմ եմ ռազմական գործողություններին, ես դեմ եմ պատերազմին, ես պաշտպանում եմ խաղաղության օրակարգը, բայց այն պետք է լինի արժանապատիվ: Զարհուրելի է ուղղակի, ԱԺ-ում ես ասում եմ Սյունիք տանող միջպետական ճանապարհը փակ է, ինձ ոչ թե ասում են, թե ինչ պետք է անել կամ ինչու է այդպես, այլ ասում են՝ դու չես հասկանում՝ այլընտրանքային, գրունտային ճանապարհ կա»:
Վանեցյանը էժան փիառ համարեց ՊՆ նախարարի հրամանը՝ ՀՀ ինքնիշխան տարածք 1 սմ մուտք գործելու պարագայում կրակելու վերաբերյալ:
«Այդ երբ էր այդ հրամանը չեղարկվել, որ հիմա էլ նոր հրաման է տալիս: Չի կարելի մարդկանց մոլորեցնել և էժան փիառ անել»:
Անդրադառնալով սահմանապահ զորքերի կողմից սահմանը պաշտպանելու մասին հայտարարություններին՝ Վանեցյանը նշեց. «Ես սկզբունքորեն կողմ եմ, որ սահմանապահ զորքերը անցնեն մեր սահմանների պաշտպանությանը և ԶՈՒ ստորաբաժանումները զբաղվեն իրենց մարտական պատրաստվածությամբ: Բայց ես շատ լավ գիտեմ՝ ինչ վիճակում են սահմանապահ զորքերը, ինչ մարդկային կորուստ ունեն և այդ մարդկային ռեսուրսով ապահովել ՀՀ սահմանների անվտանգությունը այս փուլում հնարավոր չէ: Ամեն դեպքում ճիշտ է, որ սահմանապահ զորքերը իրականացնեն ՀՀ սահմանների պաշտպանությունը:
Խոսելով ՀՀ անվտանգային համակարգի և սահմանային իրավիճակի մասին՝ Վանեցյանը փաստեց, որ անվտանգություն ՀՀ-ում գոյություն չունի:
«ՀՀ-ում անվտանգային համակարգը խարխլվել է: Անվտանգությունը մի գործոն է, որը անտեսանելի է, այն կամ կա, և դու այն չես զգում, կամ չկա և սկսվում է խուճապ»:
Վանեցյանը հավելեց, որ կան հիմնավոր կասկածներ այն մասին, որ քննարկումներ կան մեկ այլ փաստաթղթի շուրջ, որի մասին հանրությունը չգիտի:




















Умерла помощник белгородского губернатора Вера Мангушева
Готовим насыпной яблочный пирог «Три стакана»: проще не придумаешь
В аэропортах Сочи, Геленджика и Краснодара ввели временные ограничения на полеты
Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Стало известно об уничтожении командного пункта ВСУ в Сумской области
Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»
Синоптик предупредил москвичей о резком похолодании в конце недели
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
Ремонт в 2026-м подорожает на 25%: как сэкономить и не потерять в качестве