Ադրբեջանցիները քանդել են Հադրութի շրջանում գտնվող Մակուն կամուրջը և փորձում են փոխել Իշխանագետի հունը. Caucasus Heritage Watch
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) ահազանգում է Արցախի Հադրութի շրջանում տնվող կամուրջի ավերման մասին:
Խոսքը Հադրութի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջի մասին է, որն ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհային շինարարության ժամանակ:
Կազմակերպությունն արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրը նշում է նաև, որ ճանապարհի շինարարությունից բացի ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը, որի վրայով անցնում էր կամուրջը:
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին Caucasus Heritage Watch-ը հայտնել էր Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակում տեղակայված 51 քանդակի տեղափոխման մասին, որոնց գտնվելու վայրն անհայտ է:




















На Украине заговорили о снижении мобилизационного возраста
«Всех отправили куда только можно»: Сидоренко о Бублике и Медведеве
Цветет красивее магнолии: кустарник для дачи с чудным цветением и съедобными плодами
Посол РФ заявил о стратегической угрозе из-за усиления «ядерного зонтика» Европы
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут с...
В Госдуме озвучили, когда россиянам можно не платить за капремонт
Четыре украинских БПЛА попытались атаковать Москву
Захарова заявила о неприятии навязывания гражданства США детям сотрудников из РФ
Эстафета по Садовому кольцу пройдет в Москве в 90-й раз