Ինչո՞ւ մի անբարոյական կին 15 երեխա կունենա և 100 աբորտ կանի, իսկ ես՝ ոչ. Յուլիա Ֆինկն արտասվեց (տեսանյութ)
Հաղորդավար Արտյոմ Կարապետյանը և դերասանուհի Յուլիա Ֆինկըւ երկու տարի է, ինչ երջանիկ ծնողներ են: Նրանք 10 տարի երեխաներ չէին ունենում, սակայն երկու տարի առաջ ծնվեցին նրանց զույգ որդիները: Դերասանուհին Tert.am.life-ի Liferoom -ի շրջանակներում խոսել է տվյալ թեմային մասին:

Դերասանուհին խոսել է, որ Արտյոմի հետ բավական բարդ է, վեճերը շատ են, սակայն դրանք տևում են 5 րոպե: Երեխաներ չունենալու տարիներին էլ ըստ Յուլիայի՝ հաճախ վիճում էին, քանի որ գիտակցում էին, որ երեխաներ չունեն: Չնայած դրան՝ զույգը բաժանվելու որոշում չէր կայացնում, իսկ Արտյոմը Յուլյային պարբերաբար ասում էր, որ իր համար նա առաջին հերթին կարեւոր է որպես կին:
Յուլյան խոստովանում է, որ բարդ էր այդքան սպասելը, սակայն պետք չէ հուսահատվել:

«Պետք չէ կոտրվել, եղել են օրեր, երբ կոտրված եմ եղել, Աստծո հետ եմ վիճել, նույնիսկ մայրս չգիտեր, թե ինչ ապրումներ եմ ունեցել այդ ժամանակ: Ես փակ մարդ եմ, չեմ խոսում իմ ապրումների մասին: Ավելի շատ Արտյոմի հետ էի խոսում, նույնիսկ երբ դա վեճի էր վերածվում: Հաճախ եկեղեցի եմ գնացել կամ էլ ինքս ինձ հետ եմ խոսել: Երբ մտնում էի եկեղեցի, ուզում էի լացել, երևի այն սթրեսն էր, որ պետք է դուրս գար իմ միջից: Աստծո հետ կռիվ էի տալիս՝ ասում էի՝ չէ՞ որ պատրաստ եմ դրան, չէ՞ որ ես որպես կին ամեն ինչ ունեմ դրա համար, ֆինանսապես կայուն եմ, պատրաստ եմ, հոգեպես՝ ևս, ամեն ինչը պատրաստ է դրան, ինչո՞ւ անբարոյական կին կարողացել է 15 երեխա ունենալ կամ 100 աբորտ անել, բայց ես չեմ կարողանում երեխա ունենալ, իսկ բժիշկն էլ ասում էր, որ խնդիր չկա: Դա հոգեպես ավելի էր ճնշում»:




















Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
Умерла народная артистка России Екатерина Жемчужная
Наступление ВС России на Харьков 4 июля: Лосевка пала, войска окружены
«Новое унижение»: на Кипре оценили перспективы встречи Зеленского и Трампа
Подозреваемый в убийстве девочки из Ленобласти связан с криминалом
ПВО в Ленобласти сбила 36 беспилотников ВСУ
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»
ВС РФ взяли под контроль населенный пункт Петро-Ивановка в Харьковской области
Сильная магнитная буря уровня G3 началась на Земле