Որպես անհայտ որոնվող 19-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Ջրվեժ գյուղի գերեզմանատանը. նա երկտող է թողել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով:
Այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության տարածքային բաժնում սկսել էին որոնողական աշխատանքներ:
Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի ցանկապատերի միջնամասում հայտնաբերվում է Սալիմ Դ.-ի դին՝ խիստ նեխած, քայքայված, կրծքավանդակի, պարանոցի և գլխի շրջանի հյուսվածքները մերկացած վիճակում:
Ոստիկանները դեպքի վայրի զննության ժամանակ դիակի հարակից տարածքում հայտնաբերել են մի քանի անուն հոգեմետ դեղերի փաթեթներ, որոնց մեջ եղած դեղահաբերի մեծամասնությունը բացակայել է:
Հայտնաբերվել է նաև տետրի թերթի վրա ռուսերեն լեզվով երկտող. «Ինձ հարազատ մարդիկ, իմ մահը, դա իմ գիտակցված ընտրությունն է, իմ ընտրության վրա ոչինչ և ոչ ոք չի ազդել, ինձ այլևս որևէ տեղ և երբևէ չի լինի»:
Փաստի առթիվ ավագ հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստական ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:




















Российский солдат восстал из мертвых перед работницей морга
Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст»
WP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNG
Захарова не сдержала слез при словах о детях в Донбассе
Государство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»
Медведев раскрыл, почему в Киеве желают продолжать конфликт
Никаких больше сырников по утрам. Готовлю творожное суфле — нежнее пломбира и готовится без хлопот
Какого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»
В многоквартирном доме в Москве произошел пожар
Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»