Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս դերասան Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։

Արդեն մի քանի տարի է, ինչ Պոնչոյի կյանքում սև շրջան է: Դերասանը ներկայումս լքված և միայնակ է, նույնիսկ փողոցում է գիշերում:
Տարիներ առաջ Պոնչոն մեղադրանք էր հնչեցրել նախկին կնոջ ամուսնու՝ գործարար, «Ջամբոյի» սեփականատեր Արտյոմ Վարդանյանի նկատմամբ: Պոնչոն պնդում էր, որ Արտյոմ Վարդանյանը «տեռորիստ» է, պատանդ է վերցրել իր երեխաներին:

Արտյոմ Վարդանյանն այս թեմայով նշում էր, որ Պոնչոն պարզապես կապիկ է, ով պարզապես ինքնահաստատվելու կարիք ունի:

Ըստ Արտյոմի՝ երեխաները պարզապես չեն ցանկանում շփվել Պոնչոյի հետ, նույնիսկ դերասանը տղաների հետ շփվելու համար գողացել էր նրանց:

Պոնչոյի նախկինը կինը՝ Մարիամը, հազվադեպ է մեկնաբանություններ տալիս, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ իրեն երջանիկ է զգում որպես Արտյոմ Վարդանյանի կին: Ըստ նրա՝ Պոնչոն նման քայլերի էր դիմում որպես դերասան իր վրա ուշադրություն գրավելու նպատակով:

Մարիամը և Արտյոմը ամուսնացել են 2018թ.-ին, նրանք մեծացնում են Մարիամի երկու որդիներին, ինչպես նաև որդի են ունեցել:

Զույգը հաճախ է միմյանց ուղղված սիրային խոստովանություններ անում:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги