Ովքե՞ր են ելույթ ունեցել Գառնու տաճարի տարածքում տեղի ունեցած հարսանիքին. բացառիկ կադրեր և մանրամասներ
Սեպտեմբերի 4-ին Գառնու հեթանոսական տաճարը ողջ օրը փակ է եղել այցելուների համար։ Ինպես պարզ է դարձել հետագայում համացանցում տեղադրված տեսանյութից, այնտեղ հարսանիք էր անցկացվում, և հնչում էր ռաբիս երաժշտություն։

Starnews-ին մանրամասներ են հայտնի դարձել փակ միջոցառումից։

Նորապսակները պարսկահայեր են, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում, ինչպես և հյուրերի մեծամասնությունը։ Տաճարի բակի զարդարանքով զբաղվող ընկերությունը հրապարակել է կադրեր հարսանեկան սեղաններից և պարահրապարակից։

Զույգի հարսանիքին ելույթ են ունեցել մի շարք երգիչներ և խմբեր։

Նրանցից մեկն էլ Արսեն Հայրապետյանն է, ով նկարներ և տեսանյութեր է հրապարակել Գառնիից՝ նշելով որ ուրախ էր ներկա գտնվել հիշարժան արարողությանը:

Հարսանիքին ելույթ են ունեցել Լիանա Թևոսյանը, ով առավել հայտնի է որպես Լայանա, Զառա Մարկոսյանը, «Գաթա» և «Ծիրան» բենդերը։

Բարձրացած աղմուկից հետո երգիչները ոչինչ չեն մեկնաբանել:



















