«Մենք տալիս ենք դրական ուղերձներ, որոշ դրական ուղերձներ գալիս են Հայաստանից, բայց այդ դրական ուղերձները չպետք է լինեն միայն բառեր». Չավուշօղլու
Էսքիշեհիրի նահանգապետարանում հասարակական մի շարք կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարցերին, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Նշելով, որ կոշտ ուժ կիրառում են այն ժամանակ, երբ դիվանագիտական ճանապարհով հնարավոր չի լինում լուծում գտնել՝ Չավուշօղլուն, որպես օրինակ բերել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում, բերել է նաև Ադրբեջանի օրինակը և միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրել հարևան երկրների տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալու համար։
Շարունակելով օրինակների շարքը՝ նա անդրադարձել է Կովկասում Ադրբեջանի քայլերին։
«Ադրբեջանը 30 տարի սպասեց, դիվանագիտական ճանապարհով լուծում չեղավ։ Մինսկի եռյակը կամ Մինսկի խումբը, որի անդամ ենք նաև մենք չգործեց։ Ի՞նչ եղավ, կարճ ժամանակում՝ 43 օրում, մեր եղբայր Ադրբեջանը ետ վերցրեց իր հողերը, և հիմա դիվանագիտության հնարավորություն կա»,- ասել է նա։
Չավուշօղլուն նշել է, թե անհրաժեշտ է, որ խոսքից գործի վերածվեն Հայաստանի և Թուրքիայի կողմից միմյանց հղվող դրական ուղերձները։
«Մենք տալիս ենք դրական ուղերձներ, որոշ դրական ուղերձներ գալիս են Հայաստանից, բայց այդ դրական ուղերձները չպետք է լինեն միայն բառեր»,- հավելել է Չավուշօղլուն։
Շարունակելով խոսքը՝ Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին մեղադրել է հարևան երկրների տարածքների վրա «աչք դնելու» համար։
«Եթե Հայաստանը դասեր քաղի տեղի ունեցածից, ապա պետք է հասկանա, որ ոչնչի չի հասնի հարևան երկրի հողեր ներխուժելով կամ իր հարևանների հողերի վրա աչք դնելով»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նա խոսել է նաև Ադրբեջանի կողմից առաջարկվող խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։
«Ադրբեջանը հանդես է եկել նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցելու առաջարկով: Ընտրությունները ավարտվել են, կառավարությունը ձևավորվել է, և հուսով եմ Հայաստանն էլ դրական պատասխան կտա»,- եզրափակել է նա։




















Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В России появился ГОСТ на кемпинги