Քանաքեռցի Տույի, նախկին պատգամավորի ու ևս 2 անձի սպանության գործով կալանավորվել են պատգամավորի 3 որդիները
Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի, նախկին պատգամավոր Արտուշ ՍԻմոնյանի ու ևս 2 անձի սպանության գործով կալանավորվել են պատգամավորի 3 որդիները:
Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը՝ նշելով, որ Սիմոնյանի ձերբակալված մյուս որդին և գործով անցնող Գևորգ Ջաբարյանն ազատ են արձակվել, նրանց մեղադրանք չի առաջադրվել։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:45-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ տեղեկացնելով, որ Քանաքեռ 16 փողոցի տներից մեկում անձ է վիրավորվել:
Ըստ նույն օրը հիվանդանոցներից ստացված ևս երկու ահազանգի՝ Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է ընդունվել 19-ամյա երիտասարդ՝ «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, նույն օրը՝ ժամը 05:50-ին, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ բուժօգնության են ընդունվել 61-ամյա տղամարդ՝ «Հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածքով», 27-ամյա երիտասարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 37-ամյա տղամարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 38-ամյա տղամարդ՝ «Կրծքավանդակի որովայնի շրջանում հրազենային վնասվածք», ինչպես նաև դեռևս տվյալների պարզաբանման փուլում գտնվող ևս մեկ տղամարդ՝ «Ձախ նախաբազկի միջաձիգ հրազենային վիրավորում վնասվածք» ախտորոշումներով: Վերոնշյալ 61 և 38-ամյա տղամարդիկ, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել են:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված բոլոր անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Հիշեցնենք, տունը պատկանել է ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանին, ով նույն ինքը՝ Քանաքեռցի Արտյուշն է, իսկ սպանվածներից Արթուր Ղազարյանը նույն ինքը՝ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել էր տեսանյութ՝ Քանաքեռում տեղի ունեցած 4 անձի սպանության դեպքի վայրից:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard