«Արթուրի մայրը այսօր հեռուստատեսությամբ է լսել, որ որդին զոհվել է, չգիտեմ՝ որտեղ է դիակը». համայնքապետ
Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Նրանց մեջ էր նաև պայմանագրային զինծառայող 1998 թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, որը ծնվել և մեծացել էր Լոռու մարզի Անտառամուտ համայնքում։
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Անտառամուտ համայնքի ղեկավարի՝ Արայիկ Գևորգյանի հետ, որն ասաց՝ հպարտ է, որ ճանաչել է Արթուրին.
«Շատ լավ մարդ էր, բանիմաց, խելոք, ժպիտը միշտ դեմքին, օգնում էր համայնքի բոլոր բնակիչներին»,- նշեց համայնքի ղեկավարը:
Վերջինս ասաց, որ Արթուրը ծառայել է Մատաղիսում, զորացրվելուց հետո 1 տարի ժամկետով մեկնել էր արտագնա աշխատանքի, ապա վերադարձել հայրենիք՝ աշխատելու որպես պայմանագրային զինծառայող:
«Տղան 15 օր դիրքում էր լինում, 15 օր ներքևում, երբ իջնում էր դիրքերից, զբաղվում էր անասնապահությամբ, ընտանիքի միակ եկամտի աղբյուրը դա է: Մի քիչ վատ են ապրում՝ կենցաղային սուղ պայմաններում»,- ասաց Արայիկ Գևորգյանը՝ հավելելով, որ ընտանիքում 4 երեխա են՝ 2 տղա, 2 աղջիկ, փոքրը՝ Արթուրն էր:
Համայնքի ղեկավարն ասաց, որ Արթուրը մասնակցել է նաև 44-օրյա պետերազմին, որտեղ ստացել էր ձեռքի բեկորային վնասվածք:
«Վերջին անգամ, երբ Արթուրը խոսեց ինձ հետ, ասաց՝ եկող տարի պիտի ամուսնանամ»,- ցավով վերհիշեց մեր զրուցակիցը:
Ըստ Արայիկ Գևորգյանի խոսքերի՝ ընտանիքի անդամները գիտեին, որ Արթուրը գերի է ընկել, իսկ մահվան մասին մայրը տեղեկացել է հեռուստացույցից. «Արթուրին գերեվարվածների լուսանկարներից են տեսել, ձեռքերը կապած վիճակում էին, մայրն է ճանաչել տղային: Երեկ, երբ խոսեցի Արթուրի մոր հետ, ասաց, որ տղան ողջ է, սակայն այսօր հեռուսատեսությամբ է պատահական լսել, որ որդին զոհվել է»,- պատմեց նա:
Հետաքրքրվեցինք, թե տեղյակ է արդյոք՝ որտեղ է Արթուրի մարմինը, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ այստեղ է, թե չէ, ում էլ, որ զանգահարում եմ, տեղեկություն չեն տալիս այդ մասով»,- ասաց Արայիկ Գևորգյանը:
Զվարթ Պետրոսյան





















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard