«Մտա՝ բնական կարիքներս հոգալու, ավտոս տարան». ավտոմեքենայի առևանգում՝ Երևանում, պարեկները կանխել են
Նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական բացահայտումն են կատարել: Ժամը 00:45-ի սահմանում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ա.-ից, ով հայտնել է, որ 10 րոպե առաջ անհայտ անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի՝ Րաֆֆու փողոցի 2-րդ մուտքի մոտից հափշտակել է իր ավտոմեքենան, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ նույն պահին տեղեկութունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, որտեղից գործի են անցել պարեկները: Կարճ ժամանակ անց ոստիկանները կանխել են մեքենայի առևանգումը: Առևանգողը պարեկների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Կասկածյալը Երևանի բնակիչ, 51-ամյա Գեղամ Մ.-ն է:
Տուժածը, ով հրաժարվել է տեսախցիկի առջև խոսել, ասում էր. «Զբաղվում եմ գյուղմթերքի առևտրով, ավտոմեքենաս կայանեցի ու մտա, որպեսզի բնական կարիքներս հոգամ, դուրս եկա, տեսա մեքենաս տարել են, զանգահարեցի ոստիկանութուն: Ճիշտն ասած, դեռ չէի հասցեր լվացվել, մեկ էլ իմացա՝ էս թազա միլիցեքը (նկատի ուներ Երևանի գնդի պարեկները) դրան բռնել են»:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard