«ՌԴ-ն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին պատրաստվում է հարձակման». Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավար
Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանների մոտ ավելի քան 92 000 զինվոր է կենտրոնացրել։ Կրեմլը պատրաստվում է հարձակման հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Այս մասին Military Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Նման հարձակումը, ամենայն հավանականությամբ, կներառի ավիահարվածներ, հրետանային և զրահապատ հարվածներ, որին կհաջորդեն օդադեսանտային հարձակումներն արևելքում, ջրային հարձակումներն Օդեսայում և Մարիուպոլում և ավելի փոքր ներխուժում հարևան Բելառուսի տարածքով», - ասել է նա:
Բուդանովի խոսքով՝ ռուսական «Արևմուտք-2021» լայնածավալ զորավարժությունները ցույց են տվել, որ Մոսկվան կարող է միաժամանակ տեղափոխել ավելի քան 3500 օդադեսանտային և հատուկ գործողությունների անձնակազմ։
«Հարձակումը, որը պատրաստում է Ռուսաստանը, շատ ավելի կործանարար կլինի, քան որևէ այլ բան 2014 թվականին սկսված հակամարտության մեջ, որի հետևանքով զոհվել է մոտ 14 000 ուկրաինացի»,- ասել է Բուդանովը։
Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ավելացնում է զորքերի և սպառազինությունների թիվը Ղրիմում և դեպի սահման է քաշում «Իսկանդեր» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռային համակարգերը և այլ զինատեսակներ։
ԳՀՎ-ի ղեկավարը նշել է, որ ձմռանը եղանակային դաժան պայմանները չեն ազդի ռուսների ծրագրերի վրա։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետախուզության գնահատականները ռուսական հարձակման ժամանակի վերաբերյալ շատ նման են։




















Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России