Մենք հավաքվել ենք, որ ստեղծենք ԼՂ հակամարտության կարգավորման պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել․ Պուտինը՝ Ալիևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է ռուս խաղաղպահների դրական դերը Լեռնային Ղաբաղում։
ՌԴ ղեկավարը նշել է, սակայն, որ ցավոք տարածաշրջանում շարունակվում են միջադեպերը։
"Մենք հավաքվել ենք, որ ստեղծենք ԼՂ հակամարտության կարգավորման պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել",- ասել է Պուտինը: