Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցերին․«Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:
Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։
Երկրորդ՝ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:
Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։
Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»։




















На Украине заговорили о снижении мобилизационного возраста
«Всех отправили куда только можно»: Сидоренко о Бублике и Медведеве
Цветет красивее магнолии: кустарник для дачи с чудным цветением и съедобными плодами
Посол РФ заявил о стратегической угрозе из-за усиления «ядерного зонтика» Европы
Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут с...
В Госдуме озвучили, когда россиянам можно не платить за капремонт
Четыре украинских БПЛА попытались атаковать Москву
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Захарова заявила о неприятии навязывания гражданства США детям сотрудников из РФ
Эстафета по Садовому кольцу пройдет в Москве в 90-й раз