Հայաստանում Instagram-ի ու Facebook-ի աննկարգրելի քանակի հաշիվներ են կոտրվում, անընդհատ, դադար չկա․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների կոտրվելու մասշտաբները։ Աննկարգրելիլ քանակի հաշիվներ են կոտրվում։ ՈՒ անընդհատ, դադար չկա։
Մարդիկ ահավոր անլուրջ են մոտենում իրենց հաշիվների անվտանգությանը։ Մարդ կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել Ինստագրամում, ու մեկ րոպեում այն կորցնել, քանի որ չի մտածում անվտանգության մասին։ Ոնց որ իրական կյանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենա, տո դուռ էլ չդնես։
Դպրոցական էրեխեքի հաշիվները տոննաներով կոտրում են, նամակագրությունները դնում բաց, խայտառակ ֆոտոշոփեր անում և այլն, և այլն, և այլն․․․
Կոտրված հաշիվը հետ բերել շատ բարդ է, հիմնականում անհնարին։ Բախտի հարց է։ Դրա համար ավելի լավ է գործը դրան չհասցնեք։
Մի մուտքագրեք ձեր գաղտնաբառը ամեն անհայտ հղումով։ Մի մասնակցեք անհասկանալի մրցույթների։ Մի հավատացեք, որ բան եք շահել։ Մի հավատացեք ամեն մի վախենալու նամակի իբր Ֆեյսբուքից կամ Ինստագրամից։ Եթե գաղտնաբառն եք մուտքագրում, տասն անգամ համոզվեք, որ հասցեն հենց սոցցանցինն է, այլ ոչ թե նման մի բան։ Դժվար ա՞, լուրջ չեմ հասկանում։
Եթե կոտրել են, փորձեք այս հղումներով։ ՈՒ հույս չունենաք, որ փողով ինչ-որ բարի հաքերներ ձեզ հետո կօգնեն, եթե չստացվի վերականգնել։
Ֆեյսբուքը վերականգնելու համար․ https://www.facebook.com/hacked
Ինստագրամը վերականգնելու համար․ https://help.instagram.com/149494825257596… »։




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В России появился ГОСТ на кемпинги
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать