Ադրբեջանցիները գիշերը մի քանի ժամ անդադար կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ. ինչ իրավիճակ է այս պահին Վերին Շորժայի դիրքերում
Երեկ՝ գիշերը ժամը 1-ից մինչև 4:30 ադրբեջանական կողմը կրակ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
«Մի քանի ժամ անդադար կրակոցներ էին հնչում, որոնք գյուղում պարզ լսվում էին: Իրենք կրակում էին մեր դիրքերի վրա, մենք էլ՝ նրանց»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ այսօր հանգիստ է և որևէ կրակոց չի հնչել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 8-ին Քելբաջարի ուղղությամբ հայկական զինուժի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծության արդյունքում ադրբեջանական զինուժի զինծառայող է մահացել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ի գիշերը, սպանվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։
Զվարթ Պետրոսյան




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard