Մեզ միացրել է աշուղական երգի հանդեպ սերը. Սևակ Ամրոյանն առաջին անգամ խոսել է կնոջ և իրենց սիրո պատմության մասին
Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս երգիչ Սևակ Ամրոյանն ամուսնացել է:Նրա կնոջ անունը Քրիստինա է:
Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին: Սակայն վերջերս իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ընտրյալի մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն: Այն հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Սևակ Ամրոյանի կինը, երգիչը պատասխանել է.«Մարդ պետք է ունենա բնավորություն, ազնվություն, հետաքրքրություն, ներսի փայլ: Ամենաշատը էներգիան պետք է քեզ հոգեհարազատ լինի»:
Երգիչը խոստովանել է, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:
Վերջինս նշել է նաև, որ հենց երգն է միացրել իրենց.
«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»:
Սևակի խոսքով՝ ինքը ռոմանտիկ չէ, սակայն սիրում է ժամանակ առ ժամանակ անակնկալներ մատուցել սիրելիին:
«Կարող է լինել շրջան, որ ընկերուհիս բողոքի, որ ինչ-որ բան չեմ անում, օրինակ ասի՝ ինձ վաղուց ծաղիկ չես նվիրել, բայց լինի շրջան, որ փորձեմ ին-որ անակնկալ անել: Ամեն դեպքում սիրում եմ անակնկալներ»:
Հավելենք, որ եգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան: Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:




















Стали известны подробности ночного налета на Воронежскую область
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В России появился ГОСТ на кемпинги
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles