Ադրբեջանցիները ցանկացել են հանել նախկինում խոցված տրակտորը, բայց երկրորդն էլ թողել են ու փախել․ Վերին Շորժայի ղեկավար
Ադրբեջանցիները նախօրեին՝ դեկտեմբերի 17-ին, փորձել առաջխաղացում ունենալ Վերին Շորժայից դեպի Շատջրեք հատվածի ուղղությամբ՝ նախկինում խոցված տեխնիկան տարհանելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
«Ցանկացել էին այլ տրակտորով ճանապարհ բացել, առաջխաղացում ունենալ, սակայն մեր տղերքը դրանց հետ են շպրտել։ Նրանք փորձ էին անում առաջին տրակտորը վերադարձնելու, մեծ տեխնիկայով էին եկել, սակայն երկրորդ տրակտորն էլ են թողել ու փախել են»,- նշեց Երանոսյանը։
Երանոսյանի խոսքով՝ առաջին տրակատորն այրված է, իսկ մյուսը որոշ վնասվածքներ ունի, սակայն երկուսն էլ վերանորոգելու դեպքում հնարավոր կլինի օգտագործել։
Արտյոմ Երանոսյանը վստահեցրեց, որ միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժաներ չկան․ «Իրենց չեմ կարծում, որ բան եղած չլինի, այդքան իրենց հերն անիծելուց հետո»։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
В России появился ГОСТ на кемпинги
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard