Ի՞նչ է Հայաստանին հաղթանակ բերած Մալենայի իրական անունը և ո՞վ է նա․ 2018–ին նա չէր անցել «Դեպի մանկական Եվրատեսիլ»–ի
Tert.am Life-ը գրում է.
Փարիզում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը, որում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան։
Մալենան 14 տարեկան է, ասում է՝ 7 տարի երազել է այս բեմում Հայաստանը ներկայացնելու մասին։ Սա «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը դառնալու Մալենայի երրորդ փորձն էր։ Հաղթանակից հետո ելույթի ժամանակ Մալենան չկարողացավ զսպել արցունքները։
Նա 2018 թվականին ուժերը փորձել էր «Դեպի մանկական Եվրատեսիլ» հայաստանյան մրցույթում, սակայն հաղթանակ չէր գրանցել։ Tert.am Life–ը վերհիշել է նրա ելույթը 2 տարի առաջ։
Նախորդ տարի նա արդեն ընտրվել էր «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակ, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով մեր երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Հանրային հեռուստաընկերությունը չեղարկել էր միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:
Մալենայի իրական անունն Արփի է։ Նա դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։
Հիշեցնենք, որ Հայաստանը հաղթել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2010»–ին։ Այն ժամանակ երկիրը ներկայացնում էր Վլադիմիր Արզումանյանը։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги