Ալիևը կնոջ և որդու հետ այցելել է գրավյալ Հադրութ, նոր զորամաս բացել և կրկին սպառնալիքներ հնչեցրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի հետ այցելել է Արցախի գրավյալ հայկական Հադրութ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևներն այստեղ մասնակցել են նոր զորամասի բացմանը։ Ալիևը նաև մի շարք հայտարարություններով է հանդես եկել՝ սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։
«Եթե Հայաստանը փորձի կրկին լինել մեզ համար վտանգի աղբյուր, ապա իրենց վերջը կլինի այնպիսին, ինչպիսին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում»,- ասել է նա։ Ալիևը նաև հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում սկսվել է «Կոմանդոս» բրիգադների ձևավորումը
«Հադրութի զորամասերում տեղակայվել են նոր զինվորական միավորումներ, կոմանդոս ուժեր։ Այս ուժերի ստեղծումը մեզ համար նորամուծություն է։ Այդ բրիգադներում ծառայելու են լավ պատրաստված անձինք, որոնք պատրաստ են իրենց զոհաբերել հայրենիքին։ Դա զգալիորեն բարձրացնելու է մեր բանակի ռազմական հզորությունը»,- ասել է Ալիևը։ Նա նշել է, որ շարունակվելուէ բանակի համար գերժամանակակից զենքերի ձեռքբերումը։ «Պատերազմից հետո կնքված նոր պայմանագրերն իրականացվում են։ Նոր պայմանագրերի հիման վրա Ադրբեջանն արդեն ստանում է ամենաժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան՝ մեր բանակին մատակարարելու համար»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ ժամանակակից սպառազինությունների գնմանը զուգընթաց՝ ներկայում ստեղծվում են նաև նոր զինված կազմավորումներ։




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Принесет ли президент извинения? «Паст»
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля