Ինչ յուրահատուկ անուն է տվել դստերը Քրիստինա Եղոյանը. նա հրապարակել է փոքրիկի լուսանկարն ու հայտնել անունը
Օրերս մայրացած երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը։

Նա հայտնել է, որ փոքրիկին անվանակոչել են Լեա Մարիա։
Նշենք, որ երեխան ծնվել է ԱՄՆ-ում։
Ընտանիքում համալրման մասին Քրիստինան հայտնել էր ինստագրամյան էջում՝ փոքրիկի հետ ջերմ լուսանկար հրապարակելով։
Հիշեցնենք, որ Քրիստինա Եղոյանն ամուսնացել է 2021 թվականի մարտի 10-ին:
Նա և ընտրյալը՝ Սիմոնը, Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պսակադրվելուց հետո հարսանեկան խնջույքը շարունակել էին ռեստորանային համալիրներից մեկում։



















