Նյու Յորքի բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 19 մարդ Է մահացել․ այն վերջին 30 տարվա ընթացքում ամենասարսափելին է համարվել (տեսանյութ)
Առնվազն 19 մարդ, այդ թվում՝ ինը երեխա, մահացել է Նյու Յորքի Բրոնքս շրջանում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է ABC News-ը։
«Պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն 19 մարդ, այդ թվում՝ ինը երեխա, զոհվել է Նյու Յորքում կիրակի օրը տեղի ունեցած զանգվածային հրդեհի հետևանքով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ասվել էր, որ 63 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ծխից ու հրդեհից։ Առնվազն 32 մարդ տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցներ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով։ Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքային իշխանություններն այս հրդեհն անվանում են վերջին 30 տարվա ընթացքում ամենասարսափելին։
Հաղորդվում է, որ այս պահին հրդեհը մարված է։ Հրշեջ ծառայությունը դեռևս չի հայտնել զոհերի և վիրավորների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն։
Մարիամ Գևորգյան




















Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева