Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Բայրաքթար է կիրառել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Վարդենիսի մոտ հայկական դիրքերի ուղղությամբ հարվածելու համար (լուսանկար)
Բլոգեր Միկա Բադալյանի տեղեկություններով՝ Ադրբեջանը նախօրեին Գեղարքունիքում Բայրաքթարներ է օգտագործել՝ ռազմական ագրեսիայի ժամանակ։ Նա հրապարակել է նաեւ լուսանկերներ՝ նշելով, որ դրանցում պակերված են MAM-L ռումբի բեկորները, որոնք նախատեսված են հատուկ Բայրաքթարի համար։
Ըստ նրա՝ մեկ ԱԹՍ-ն ուղղորդում է, երկրորդը հարված է հասցնում։ Նաև երեկվա սադրանքի ժամանակ օգտագործվել են դրոն-կամիկաձեներ, որոնց կիրառման հետևանքով զոհվել է մեկ հայ զինվոր։
«Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հերքել էր հունվարի 11-ին Վարդենիսի ուղղությամբ սադրանքի ժամանակ ԱԹՍ-ների և հրետանու օգտագործումը, ինչը հակառակորդի պաշտպանության նախարարության հերթական կեղծիքն է »,- գրում է Բադալյանը։
«Իսկապես գնդակոծությունն իրականացվել է ԱԹՍ-ի եւ խոշոր տրամաչափի զինտեխնիկայի միջոցով, ապացույցը կտրամադրեմ ավելի ուշ։ Սակայն դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ հայկական կողմը պարտվել է այդ ճակատամարտում։ Ամեն ինչ ճիշտ հակառակն էր, ըստ հայ և ռուս զինվորականների տեղեկատվության՝ հակառակորդի կողմից զոհերի թիվը կազմել է 18 ասկյար։ Կարծում եմ հենց այդ պատճառով է, որ Ալիևը հերթական լկտի ստով է հանդես գալիս, որ հայկական կողմը խնդրել է դադարեցնել կրակը։ Չնայած նա, իհարկե, թքած ունի իր սեփական զինվորների վրա, քանի որ նրանց դիերի մեծ մասը մինչ օրս գտնվում է ռազմի դաշտում»,- հայտարարել է Բադալյանը:























Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги