18-20 տարեկան երեխաները չպետք է վատ հանդերձանքով, առանց զենքի կանգնեն բաց երկնքի տակ, իրենք թնդանոթի միս չեն. ցուցարար (տեսանյութ)
Խաղաղության դարաշրջան են հայտարարե՞լ, ապա այս պահից թող ի կատար ածեն իրենց հայտարարությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը. նրանք իշխանությունից պահանջում են ապահովել երկրի և բնակչության անվտանգությունը:
«Այսօր 18-20 տարեկան երեխաները չպետք է գնան անպաշտպան, վատ հանդերձանքով, առանց զենքի կանգնեն բաց երկնքի տակ, իրենք թնդանոթի միս չեն: Ես պահանջում եմ կանգնեցնել այն խատառակությունը, ինչը հիմա է կատարվում: Մեր կառավարությունը ի վիճակի չէ բանակային ռեֆորմներ իրականացնելու, հետևաբար թո՛ղ հեռանան, իրենք չեն կարողանում որևէ հարց լուծել»,- ասաց բողոքի ակցիա իրականացնողը:
Նա նշեց, որ իշխանական թևի բոլոր թեզերը կեղծ են եղել. «Նիկոլ Փաշինյանի սեփական կետից սկսելը եղել է վախկոտությունը, անողնաշարությունը, անմտությունը, անկարողությունը, ինչպես նաև մեր երկրի խայտառակությունը ամբողջ աշխարհի առջև: Նրանք գլուխ գովեցին, որ 2 օրում կարողացան աշխատեցնել ՀԱՊԿ համակարգը, բա թո՛ղ հիմա էլ աշխատեցնեն, ես միայն կծափահարեմ»,-նշեց ցուցարար Շողեր Մաթևոսյանը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги