Ստեփանակարետում Volkswagen Touareg-ի վարորդը ոչ սթափ վիճակում վթարային իրավիճակ է ստեղծել․ մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք է
Հունվարի 15-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 2 տրանսպորտային միջոց, որից «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ հանրապետության հրապարակում վթարային իրավիճակ ստեղծելու համար:
Վերջինս վտանգավոր երթևեկություն է իրականացրել հանրապետության հրապարակում, կատարելով դրիֆտներ, որն այնուհետև հրապարակել է սոցիալական ցանցերում: Այդ մանրևները հասանելի են դարձել նաև իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության ծառայողներին:
ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողները համապատասխան ստուգողական գործողությունների արդյունքում՝ վարորդին հայտնաբերելուց հետո, պարզել են, որ արձանագրվել է վերջինիս կողմից թույլ տրված մի շարք խախտումներ, այդ թվում՝ վտանգավոր երթևեկության իրականացումը և վթարային իրադրության ստողծումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տեխզննում չանցած վիճակում տրանսպորտային միջոց վարելը:
Խախտումների հիմքով վորորդին պատասխանատվության ենթարկելուց հետո տրանսպորտային միջոցն արգելալփակվել է և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք:
ՆԳ նախարարությունը կոչ է անում զերծ մնալ վտանգավոր երթևեկության իրականացնելուց, չստեղծել նման իրադրություն, չշահագործել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում, հակառակ դեպքում՝ բոլոր նրանք, ովքեր թույլ կտան այսօրինակ խախտումներ, կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով և օրենքի խստությամբ:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги