Գյումրիում մինչև -30 աստիճան ցուրտ է սպասվում. Բացառություն պետք է արվի հունվարի կոմունալները չմուծելու համար. Թումասյան
Շիրակի մարզում հիմա էլ շարունակվում է նախորդ օրվանից սկսած ցուրտ քամիներն ու բուքը. շատ կացարաններում վառարանների ծուխը քամին լցնում է ներս և պարտադրված շատ ընտանիքներ նստած են պաղ վառարանի կողքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որ տարիներ շարունակ բարերարների օգնությամբ աջակցություն է հասցնում մարզի անապահով ընտանիքներին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ջերմաստիճանը վաղվանից ևս նվազելու է, Գյումրիում մինչև -30 աստիճան ցուրտ է սպասվում, բնականաբար մարզի լեռնային գյուղերում առնվազն 8-10 աստիճանով առավել ցածր կլինի։
Դոմիկներում, կիսաքանդ շինություններում պատսպարված ընտանիքներին անգամ վառելիքով թեթև աջակցություն կամ գոնե մի դատարկ զգուշացում չի արվել։ Անկեղծ ասած, գլուխ չեմ հանում, թե անցած օրերին էլ մի շարք մամուլի միջոցներ ինչից ելնելով էին գրել, թե եղանակը առաջիկա օրերին 9-10 աստիճանով տաքանալու է։ Ինչպես կասեր նման դեպքերում հասարակ գյումրեցին՝ լրիվ են գժվել։
Հա, մի բան էլ, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում գոյատևող ընտանիքների համար բացառություն պետք է արվի և հունվարի համար կոմունալ վճարները չմուծելու համար, լույսից ու գազից, առնվազն մեկ երկու ամիս ժամանակով՝ չզրկվեն, մի անգամ էլ՝ թող մի քիչ մարդ լինեն»։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги