Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ավելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից այցելել է Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ
Ավելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, այցելել են Ամարաս վանական համալիր, որը գտնվում է ԼՂ-ում սահմանազատման գծի մոտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունն Ամարաս վանական համալիրում: Ուխտավորները ժամանում են ինչպես ընդհանուր շարասյան կազմում, այնպես էլ անձնական տրանսպորտով»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը:
Եկեղեցական պատարագի նախօրեին խաղաղապահները վանական համալիրի հարակից տարածքում ստուգումներ են իրականացրել:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги