«Աշակերտների 8-11 տոկոսը այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատել». Անդրեասյանը մտահոգված է
«Հայաստանում 2003-2015 թվականներին աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը». Այս մասին Ազգային ժողովում Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Աշակերտների 8-11 տոկոսը այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատել»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարի տեղակալի խոսքով` 2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 24-42 տոկոսը չի հաղթահարել բնագիտության միջազգային գնահատման ստորին շեմը:
«Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին: Օրինակ, որ գրիպը վիրուսային հիվանդություն է, գեները ժառանգվում են երկու ծնողից և նման պարզ փաստեր»,- ընդգծեց Անդրեասյանը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги