«Սիրել նշանակում է ցանկանալ դիմացինի երջանկությունը, եթե նույնիսկ դրա համար պետք է բաժանվել»․ Լիլիթ Հարոյանի հուզիչ գրառումը ամուսնուց բաժանվելու մասին
Դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ու ամուսինը՝ Ալեքսը, բաժանվել են։ Լիլիթն այս մասին հայտնել է սոցցանցային էջերում արված հրապարակմամբ։
«Վերջապես ես պատրաստ եմ ձեզ ասելու, որ ես ու Ալեքը բաժանվել ենք: Մենք փորձել ենք ամեն ինչ՝պահպանելու մեր ընտանիքը, սակայն, ցավոք, ոչինչ չօգնեց: Այդ հաշվով 2-իս սիրտն էլ հանգիստ է, որովհետև ամեն ինչ փորձել ենք, բայց երջանիկ չէինք:
Սիրել նշանակում է ամբողջ էությամբ ցանկանալ դիմացինի երջանկությունը, եթե նույնիսկ դրա համար պետք է բաժանվել: Պատճառների մասին կխոսեմ, երբ պատրաստ լինեմ. առայժմ`այսքանը:
Զոհի կարգավիճակ չկա, դե բնական է, շատ ծանր եմ տարել, ինչպես յուրաքանչյուր բաժանում: Եվ քանի որ ընտանիքն ինձ համար բացարձակ արժեք է, դժվար էր ընդունել իմ բաժանման փաստը, մանավանդ, որ իմ հայրական ընտանիքում տեսել եմ միայն ամրություն և միություն և իմ ենթագիտակցության մեջ բաժանման մասին խոսք անգամ չէր կարող գնալ:
Ես չեմ ուզում տառապել, և չեմ ուզում, որ իմ գոյության պատճառով տառապի մեկ ուրիշ էակ: Համոզված եմ` ճիշտ որոշում է: Իհարկե, ես էլ եմ անցել բոլոր հոգեբանական փուլերով- չընդունում, ջղայնություն, մեղադրանք ինքս իմ և, բնական է, նաև ամուսնուս հանդեպ, հույս, որ կարելի է փրկել հարաբերությունները և այլ էմոցիաների փունջ, ինքնագնահատականի անկում և այլն: Այս թեման դեռ ինձ համար հուզառատ է:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կողքիս էին, և մեծ շնորհակալություն մորս ու հորս և սիրելի ընկերուհուս, որ ամուր կողքիս են»,– թեմայի վերաբերյալ գրել է ԼԻլիթը։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2020 թվականին։ Բելառուսցի ամուսնու հետ հարսանեկան ֆոտոշարքն ու սիրո պատմությունը Լիլիթը վստահել էր Tert.am Life–ին։





















Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение