Ունենք դժվարություններ, արդեն երևացող հաջողություններ և առաջիկա ահռելի աշխատանք. Ժաննա Անդրեասյան
Երկու օր է՝ Տավուշի մարզի դպրոցներում դիտարկում էինք չափորոշչի փորձարկման գործընթացը։ Եղանք փոքր ու մեծ, քաղաքային և գյուղական, հիմնական, միջնակարգ ու ավագ դպրոցներում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Մի բան ակնհայտ է՝ ունենք բազմաթիվ լավ ուսուցիչներ, որ նվիրված աշխատանք են տանում նոր չափորոշչի փորձարկման համար։ Ունենք դժվարություններ, արդեն երևացող հաջողություններ և առաջիկա ահռելի աշխատանք։
Այսօր դպրոցներից մեկում փորձարկվող դասարանում ֆիզիկայի դասին երեխաները երկու խմբի բաժանված՝ շփման ուժի դրական և բացասական կողմերն էին նկարագրում։ Նման դասից հետո շփման ուժը մոռանալը բարդ կլինի։
Միջնակարգ դպրոցներում առաջին անգամ տեսանք երեխաների, որ արդեն ըստ մասնագիտական կողմնորոշման՝ խմբերի էին բաժանվել ու յուրաքանչյուրն իր նախընտրածն էր սովորում։
Խնդիրներն էլ ենք հավաքագրել, և առաջիկայում դրանց ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է անենք։ Շնորհակալություն բոլոր ուսուցիչներին և դպրոցներին՝ կարևոր աշխատանքի համար»,- գրել է Անդրեասյանը։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги