«Չի՛ կարելի գնալ տուն ու քեզնից անձնագիր ուզեն»․ Արթուր Գրիգորյանի վերջին հուզիչ հարցազրույցը՝ Արցախից
Հայտնի է, որ ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը արմատներով Արցախից էր: Նա առանձնակի սիրով ու ջերմությամբ էր խոսում Արցախի մասին: Պատերազմից հետո Արսեն Գրիգորյանը մեծ կարոտով ու անսահման ցավով էր խոսում: Արցախ այցի ընթացքում նա Bravo.am-ի հետ իր վերջին հարցազրույցում խոսել էր իր զգացողությունների մասին:
«Եկա, բայց ինչպե՞ս։ Ոնց որ փոքր երեխայից գողանաս ամենասիրելի խաղալիքը։ Տես, քո հետ խոսում եմ ու աչքս Շուշիի կողմն է, որ չեմ կարողանում գնալ։
Գալուց էլ ձեռքով փակել եմ աչքերս, որ չտեսնեմ։ Բայց մարդը մի արարած է, որ ամեն ինչի սովորում է։
Գուցե աբսուրդ թվա ասածս, բայց մեղավորության զգացում ունեմ, որ ապրում եմ ու տեսնում եմ այդ ապրող երեխաների արտասուքը։ Ինքս իմ մեջ անծանոթ պայքարների մեջ եմ։ Այդ անցակետերն էին ազդում վրաս. չի՛ կարելի գնալ տուն, ու քեզնից անձնագիր ուզեն, որ ինչու ես գնում տուն։
Ընդունում եմ, ամեն ինչ հասկանում եմ, բայց ինձ համար չի։ Դժվարությունները տանում եմ հոգուս մեջ։
Հոգին պետք է խելքի հետ աշխատի, բայց հիմա հոգին ավելի շատ է սկսել աշխատել, ինչը ճիշտ չէ։ Հիմա պետք է միացնես իրար ու ասես՝ էս ա, պիտի հարմարվես»,–հուզմունքը մի կերպ զսպելով՝ ասել էր Արթուր Գրիգորիչը։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги