Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն ծանոթացել են «Կապուտակ Սեւանում»` կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի սենյակում. պատմում է Լևոն Քոչարյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, պատմել է Սիրուշոյի հետ իր ծանոթության մասին` նշելով, որ դրանում իր մեծ դերակատարությունն է ունեցել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Պարզվում է` նրանք ծանոթացել են Սեւանում` «Կապուտակ Սեւան» հանգստյան տանը` Արթուր Գրիգորյանի սենյակում ու շնորհակալություն հայտնել նրան` դրա համար:
«Սա Կապուտակ Սևանն է, ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների…
Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում և միասին խաղեր խաղում, զրուցում...
Ես ևս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում ու հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ: Ես 15 տարեկան էի, Սիրուշոն 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել:
Շնորհակալ եմ, որ 2001-ի ամռանը մեզ հյուրընկալեցիք Ձեզ մոտ, ինչի շնորհիվ էլ սկիզբ դրվեց այն ընտանիքի, որն այս նկարում է...
Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբը և նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ», - պատմել է Լ. Քոչարյանը` հրապարակելով ընտանեկան լուսանկար` «Կապուտակ Սեւանի» մոտից, որտեղ նշել է նաեւ այն սենյակը, որտեղ սիրում էր հանգստանալ կոմպոզիտորը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги