Ադրբեջանի պաշտպանության նախարար. Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը զարգանում է աճող գծով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի ՊՆ-ի վրա հղումով։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցությունը զարգանում է աճող գծով։
«Նշելով երկու երկրների ղեկավարների անկեղծ հարաբերությունների բարենպաստ ազդեցությունը, այդ թվում՝ ռազմական համագործակցության վրա, Հասանովն ընդգծել է, որ ռազմավարական դաշինքը հիմնվում է բարեկամական եւ եղբայրական կապերի վրա։ Մ.Դերեն, իր հերթին, ընդգծել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից։ Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Բաքվում անցկացվող «Տեխնոֆեստ-2022» փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների եւ զինծառայողների մասնակցության վերաբերյալ։ Քննարկվել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համատեղ աշխատանքային խմբերի ստեղծումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Принесет ли президент извинения? «Паст»
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля