Կապանի որոշ հատվածներում հայկական ստորաբաժանումների ետ քաշվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը կտրականատես հերքում է հասարակական և լրատվական շրջանակներում տարածվող այն լուրերը՝ ըստ որի, իբրև թե Կապանի մի քանի դիրքերից հայկական ստորաբաժանումները պետք է ետ քաշվեն։
"Կատարյալ սուտ է",- փոխանցեցին ՊՆ-ից InfoPort.am-ին՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը։
Նշենք, որ որոշ ՀԿ-եր և ԶԼՄ-եր լուրեր էին տարածել այն մասին, որ շուտով Կապանի մի քանի դիրքերից հայկական ստորաբաժանումները պետք է ետ քաշվեն։