Հակառակորդը կրակում է բնակավայրերից և իր հրետանային համակարգերը տեղակայում բնակելի շենքերի մոտ. Ուկրաինայի ՊՆ
Փետրվարի 19-ի ժամը 22.00-ի դրությամբ, ռուսական ուժերի կողմից արձանագրվել է 122 խախտում, որից 108-ը՝ Մինսկի համաձայնագրերով արգելված զինատեսակներով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը:
Հակառակորդը կիրառել է 152 մմ և 122 մմ հրետանային համակարգեր, 120 մմ և 82 մմ ականանետեր, տարբեր համակարգերի նռնականետեր, տանկային զենքեր և խոշոր տրամաչափի գնդացիրներ։ Արձանագրվել է նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքերի երեք թռիչք՝ հավանաբար Օռլան-10-ով։
Հակառակորդը նենգաբար կրակում է բնակավայրերից և իր հրետանային համակարգերը տեղակայում բնակելի շենքերի մոտ։ Դրանով հակառակորդը փորձում է ստիպել Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումներին պատասխան կրակ բացել՝ ուկրաինացի պաշտպաններին կրկին մեղադրելու խաղաղ բնակչությանը գնդակոծելու մեջ։
Ընդգծում ենք, որ միացյալ ուժերը կրակ չեն բացում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա և հավատարիմ են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։
Հրթիռակոծության արդյունքում երկու ուկրաինացի զինծառայողներ կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ են ստացել։ Չորս զինծառայող ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ և գտնվում են բուժհաստատություններում։ Միացյալ ուժերի հրամանատարությունն իր անկեղծ և խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին։
Դաշնակից ուժերը վերահսկում են իրավիճակը և համարժեք արձագանքում հակառակորդի կողմից հնարավոր սպառնալիքներին։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»