Տեսախցիկն արձանագրել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի պահը
Տեսախցիկն արձանագրել է փետրվարի 20-ի երեկոյան Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահը, որի հետեւանքով մահացել են ընտանիքի 5 անդամները, իսկ իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ փետրվարի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է «ԲՄՎ X5»-ի վարորդը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի ժամանակ «ԲՄՎ X5»-ի ղեկին եղել է 29-ամյա այլ տղամարդ՝ Ռազմիկ Դավթյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 04.30-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Իսկ 53-ամյա տղամարդը, ով հայտարարում էր, թե ինքն է եղել ղեկին, Ռազմիկ Դավթյանի հայրն է:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ