Կիևում հնչել է օդային տագնապ. քաղաքապետարանը բնակիչներին խնդրել է շտապ մտնել ապաստարաններ (տեսանյութ)
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հնչել է օդային տագնապ։ Այս մասին հայտնում է Կիևի քաղաքապետարանը։
Մայրաքաղաքի բնակիչներին քաղաքապետարանը խնդրել է շտապ մտնել ապաստարաններ։
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։