«Իրավիճակը երեկ շատ թեժ էր, մի քանի արկեր են ընկել քաղաքի բնակելի տների վրա, փողոցներում վառվել են մեքենաներ». ինչ իրավիճակ է Դոնեցկում
Իրավիճակը երեկ շատ թեժ էր, լսում էինք արկերի պայթյունների ձայները, վնասվել է «Восточный микрорайон»-ի հատվածը, մի քանի արկեր են ընկել նաև քաղաքի բնակելի տների վրա, փողոցներում վառվել են մեքենաներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Ուկրաինիայի Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավար Վահագն Մաթևոսյանը՝ հավելելով, որ այս գիշեր համեմատաբար, հանգիստ է եղել:
Նա ընդգծեց, որ առավոտյան նույնպես հանգիստ է, մոտավորապես, 2 արկերի պայթյունի ձայներ են լսել:
Վահագն Մաթևոսյանը նշեց՝ երկրում բարդ է անվտանգ տեղ փնտրելը. «Կան, համեմատաբար, ավելի անվտանգ վայրեր, կան նաև այնպիսիք, որտեղ վիճակը շարունակում է թեժ մնալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս ասաց, որ այն հատվածներում, որտեղ մարտերը շատ ավելի թեժ են, այդ վայրերում ավելի շատ է մարդկանց խուճապը. «Նրանք վախենում են իրենց կյանքի համար: Ցանկացած մեկը կուզեր լքել երկիրը, եթե հնարավոր լիներ: Հետաքրքիրն այն է, որ հայ համայնքը առավել շատ ցանկանում է վերադառնալ Հայաստան, քան Եվրոպա»,- նշեց նա:
Զվարթ Պետրոսյան




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»