Ուկրաինացի ժողովուրդն արդեն վաստակել է և ունի իրավունք դառնալու Եվրամիության անդամ. Զելենսկին տեսաուղերձ է հղել
«Լավ լուր ունեմ. մենք հաջողությամբ դիմադրեցինք թշնամու հարձակմանը»,- իր տեսաուղերձն այսպես սկսեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ուկրաինայի տարբեր հատվածքներում մարտերը շարունակվում են, սակայն մենք գիտակցում ենք՝ ինչ ենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր երկիրը, հայրենիքը, մեր երեխաների ապագան: Կիևը և նրա հարակից կարևորագույն քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են»,-նշեց Զելենսկին:
Վերջինս նաև հավելեց, որ ռուսական կողմը ցանկանում էր արգելափակել երկրի կենտրոնական հատվածը, սակայն իրենք խափանել են նրանց ծրագիրը: Ռուսական կողմն այժմ չունի որևէ առավելություն. «Թշնամին մեր դեմ օգտագործել է ամեն ինչ, այդ թվում՝ հրթիռներ, կործանիչ ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, հրետանի, զրահամեքենաներ, դիվերսանտներ, դեսանտներ: Ռուսական կողմը հրետանակոծել է բնակելի օբյետները, փորձել է ոչնչացնել էներգետիկ ենթակառուցվածքներ: Այս ամենը համոզիչ փաստարկներ են աշխարհի համար մեզ հետ միասին կանգնեցնելու օկուպացիոն փորձը»:
Զելենսկին իր ուղերձում նաև նշել է, որ անկեղծորեն կարծում է, որ ուկրաինացի ժողովուրդն արդեն վաստակել է և ունի իրավունք դառնալու Եվրամիության անդամ:
«Սա կլինի կարևորագույն աջակցությունը մեր պետության համար: Եկել է վճռորոշ պահը՝ մեկընդմիշտ փակելու երկար ժամանակ քննարկվող այդ հարցը: Ես սա քննարկել եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա վոն դեր Լայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մենք արդեն ունենք ԵՄ-ի ամբողջական աջակցությունը Ռուսաստանին SWIFT համակարգից հանելու համար: Մենք հույս ունենք, որ Գերմանիան և Հունգարիան կունենան քաջություն այս որոշմանն աջակցելու համար»,-իր ուղերձում նշեց Զելենսկին:




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Принесет ли президент извинения? «Паст»
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля