Մենք պայքարում ենք մեր իրավունքների, ազատության և կյանքի համար, իսկ այժմ՝ գոյատևելու համար. Զելենսկի
Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում` տեսակապով։
«Մենք պայքարում ենք մեր իրավունքների, ազատության և կյանքի համար, իսկ այժմ՝ գոյատևելու համար։ Բայց մենք պայքարում ենք նաև Եվրոպայի իրավահավասար անդամ լինելու համար։ Ապացուցե՛ք, որ դուք մեզ հետ եք, որ մեզ բաց չեք թողնում։ Այդ ժամանակ կյանքը կհաղթի մահին, իսկ լույսը՝ խավարին։
Պատգամավորները հոտնկայս բուռն ծափահարել են Ուկրաինայի ղեկավարին։ Այսօր ԵՄ-ն սկսել է դիտարկել Ուկրաինայի անդամակցության դիմումը։