Նախագահի պաշտոնը ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում. Փաշինյանը շնորհավորել է Խաչատուրյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Վահագն Խաչատուրյանին.
«Հարգելի պարոն Խաչատուրյան.
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:
ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին եւ կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թեւերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ հավասարակշռմանը:
Կրկին անգամ ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարոն Նախագահ»:




















На Украине заговорили о снижении мобилизационного возраста
«Всех отправили куда только можно»: Сидоренко о Бублике и Медведеве
Цветет красивее магнолии: кустарник для дачи с чудным цветением и съедобными плодами
Посол РФ заявил о стратегической угрозе из-за усиления «ядерного зонтика» Европы
Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут с...
В Госдуме озвучили, когда россиянам можно не платить за капремонт
Четыре украинских БПЛА попытались атаковать Москву
Захарова заявила о неприятии навязывания гражданства США детям сотрудников из РФ
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Эстафета по Садовому кольцу пройдет в Москве в 90-й раз