Խրամորթում մեկ քաղաքացիական անձ վիրավոր է, հակառակորդը գյուղի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա․ ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և Գլխավոր դատախազի հետ կապի մեջ եմ։ Երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։
Խաղաղ բնակչության նկատմամբ այս հանցավոր ոտնձգությունը գիշերվա ընթացքում սաստկացել է Խրամոթ գյուղի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։ Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։
Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն ըստ գործընկերներիս տեղեկությունների, բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ։
Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն։
Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։
Մյուս կողմից, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը։
Այս մասին տեղեկություններն այսօր կուղարկեմ համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանություններին»,-գրել է նա։




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Принесет ли президент извинения? «Паст»
Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля
Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»