Նոր որոշում. Ադրբեջանից բռնագաղթած 254 ընտանիքներ բնակարանների գնման վկայականներ կստանան մարզերում
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում որոշեց բնակարանների գնման վկայականներ տրամադրել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված եւ ժամանակավոր կացարաններում ապրողներին, որոնք բնակվում են մարզերում:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, 2020-ին այս գործընթացն առաջին անգամ իրականացվեց Երեւանում. «Մենք 2021-ի տաևրեվերջին ավարտեցինք Երեւանում եւ վերադառնում ենք մարզեր: Այս տարի բյուջեում այս գործընթացի համար ունենք նախատեսված 1,4 միլիարդ դրամ. 254 ընտանիքի է այս որոշումն առնչվում: Բնակարանի գնման վկայականը տրվելու է այն մարզում, որտեղ նրանք հաշվառված են, այսինն պետք է բնակարան գնի այդ մարզում»,-ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե որոշումը շատ կարևոր է. երկար դադարից հետո նորից եկան այս որոշմանը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ որոշում են ընդունել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիներին որոշակի աջակցություն ցուցաբերելու մասին. այդ ծրագրով նախատեսվում է, որ դրամական աջակություն են ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար. «Այդ որոշումն արդեն ուժի մեջ է»,-հավելեց վարչապետը:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В России появился ГОСТ на кемпинги
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать